Ամրակիցի միջնակարգ դպրոց
Դպրոցը Ամրակիցում (նախկինում Կիրովո) հիմնադրվել է 1939թ. տեղի ռուս ազգաբնակչության կողմից որպես ռուսական տարրական դպրոց:1946-1961թթ. գործել է իբրեվ յոթնամյա ,1961-1991թթ.՝ ութնամյա ռուսական,իսկ 1991թ. մինչ օրս՝ հայկական միջնակարգ դպրոց:Իր գոյության շուրջ երեք քառորդ դարի ընթացքում դպրոցը տվել է ավելի քան հինգ հարյուր շրջանավարտ, որոնցից շատերն աչքի են ընկել հայրենանվեր աշխատանքով:
Դպրոցի պատմության ընթացքում տնօրենի պաշտոնը զբաղեցրել են Պյոտր Դորոգոնովը , Ավագ Նուրիջանյանը ,Պավել Իկոնոմովը, Վալենտինա Կիրխանաջեվան, Սլավա Սահակյանը, Արա Ջանջուղազյանը:
2008թ. մինչ օրս տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Գոհար Սարգսյանը:Նրա կազմած դպրոցի զարգացման ռազմավարական ծրագրի շնորհիվ դպրոցի պայմանները դարձել են էլ ավելի հարմարավետ:
Դպրոցի պատմության մեջ հիշարժան է հատկապես 2000թ.,երբ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ հիմնադրվեց եվ երեք ամիս անց,դարձյալ նախագահի մասնակցությամբ ,բացվեց դպրոցի նորակառույց շենքը: Դպոցում դասավանդում են բացառապես մանկավարժական բարձրագույն կրթությամբ մանկավարժներ,ձեվավորված է մանկավարժական համերաշխ կոլեկտիվ:Այժմ դպրոցում սովորում է 60 աշակերտ:Դպրոցը հագեցած է համակարգիչներով , ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով, գազաֆիկացված է: